Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Քիմիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով:
Այս դպրոց-կոնֆերանսին մասնակցությունը երիտասարդ հետազոտողներին թույլ կտա զարգացնել իրենց հմտությունները հաշվարկողական քիմիայի և մոլեկուլային մոդելավորման մեթոդներում: Ծրագիրը ներառում է տեսական դասախոսություններ, որոնք բացահայտում են մոլեկուլային համակարգերի գործունեության տարբեր ասպեկտները, ինչպես նաև մինի-հաքաթոններ և գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել թիմային իրական գիտական աշխատանքի հմտություններ և յուրացնել նոր գործիքներ սեփական հետազոտությունների համար: Բացի այդ, դպրոց-կոնֆերանսի շրջանակում կանցկացվեն նաև պոստերային սեանսներ ուսանողների համար, որտեղ մասնակիցները կկարողանան ներկայացնել իրենց գիտական աշխատանքները:
Դպրոց-կոնֆերանսն անցկացվելու է վրանային ճամբարի ձևաչափով։ Մասնակիցները բնակվելու են վրաններում՝ փակ մասնավոր տարածքում։ Սննդի պատրաստումն ու մաքրությունը կատարվելու են համատեղ՝ նախապես կազմված հերթապահության գրաֆիկի համաձայն։ Կենցաղային պայմանները՝ գլեմփինգ (մեզ հասանելի կլինեն խոհանոց սնունդ պատրաստելու համար, զուգարաններ և ցնցուղ): Գործնական առաջադրանքները կատարելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն նաև սեփական նոութբուքերը։
Առավոտյան դասախոսություններ՝ նվիրված մոլեկուլային մոդելավորման տեսական հիմունքներին և նորագույն միտումներին։
Կեսօրից հետո գործնական պարապմունքներ (մինի-հաքաթոններ), որտեղ մասնակիցները համատեղ կաշխատեն գիտական խնդիրների շուրջ և կուսումնասիրեն հաշվարկողական քիմիայի ժամանակակից մեթոդները։
Երեկոյան պոստերային սեանսներ, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները, որից հետո կանցկացվեն համատեղ միջոցառումներ՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։
Ինչպես նաև օրերից մեկը կնվիրենք մինի-արշավի՝ բացահայտելու Հայաստանի տեսարժան վայրերը։
Եվ, իհարկե, երեկոյան խորոված։
Միացե՛ք մեզ, լինելու է շատ հետաքրքիր և զվարճալի։
Նիկիտա Օրեխով (ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, ՄՖՏԻ)։
Նիկիտան դասախոսություններ կկարդա մոլեկուլային դինամիկայի և մեքենայական ուսուցմամբ ուժային դաշտերի (force fields) վերաբերյալ։
Նրա հետազոտական ուղղության շրջանակում դուք կսովորեք օգտագործել LAMMPS բաց կոդով (open-source) մոլեկուլային դինամիկայի փաթեթը՝ դիտարկելու այն, որտեղ դեռևս ոչ մի փորձարարական մեթոդ չի կարողացել թափանցել։
Դենիս Տիխոնով (քիմիական գիտությունների թեկնածու, CFEL-DESY)։
Դենիսը դասախոսություններ կկարդա կառուցվածքային իզոմերիայի, կոնֆորմացիոն հավասարակշռության և նյութի հետազոտման փորձարարական մեթոդների մասին։
Դենիսի ուղղության շրջանակում դուք կմասնակցեք Python-ով գրվող ծրագրային գործիքի ստեղծմանը, որը նախատեսված է կոնֆորմերները առաջնային սկզբունքներից (first principles) համեմատելու համար։ Դուք կծանոթանաք (եթե դեռ չգիտեք) ծրագրային ապահովման համատեղ մշակման և ավտոմատացված թեստավորման հետ։
Օլեգ Աֆանասև (քիմիական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտ)։
Օլեգը, որպես OdanChem-ի ստեղծող, կպատմի դրա մասին, թե ինչ նրբություններ կան մոլեկուլների մեծ տվյալների բազաների հետ աշխատելիս, ինչպես կարելի է համեմատել դժվար համեմատելի սպեկտրները և, ամենակարևորը, ինչպես կապակցել տեսական քեմոինֆորմատիկան ու արհեստական բանականությունը (ԱԲ) իրական սինթետիկ քիմիկոսի խնդիրների հետ (ում էդ ամեն ինչը պետք էլ չի ընդհանրապես)։
Օլեգի գործնական պարապմունքների ժամանակ դուք կծանոթանաք մետաղօրգանական միացությունների քեմոինֆորմատիկային և/կամ ՄՄՌ (NMR) սպեկտրների վերլուծությանը։
Ալեքսանդրա Ֆրեյդզոն (քիմիական գիտությունների թեկնածու, Վեյցմանի գիտությունների ինստիտուտ)։
Ալեքսանդրայից կտեղեկանաք, թե ինչպես է աշխատում ֆոտոքիմիան, և կբացահայտեք բազմառեֆերենս քվանտա-քիմիական հաշվարկների առեղծվածային աշխարհը, որոնք օգնում են մոդելավորել հենց այդ ֆոտոքիմիական գործընթացները։
Այս ուղղության շրջանակներում դուք կծանոթանաք Firefly ծրագրային փաթեթով կատարվող հաշվարկներին, կստանաք ձեր առաջին բազմառեֆերենս հաշվարկը, ինչպես նաև շատ նոր բաներ կիմանաք սպին-ուղեծրային փոխազդեցությունների և կյանքի այլ հաճելի կողմերի մասին։
Լեոնիդ Շիրկով (փիլիսոփայության դոկտոր (PhD), Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարան)։
Լեոնիդը ձեզ զգուշորեն կառաջնորդի քվանտային քիմիայից դեպի քվանտային ցրում։ Դուք կսուզվեք միջմոլեկուլային փոխազդեցությունների աշխարհ՝ պարզելու համար, թե ինչու է գեկոնը թաթիկներով կպչում առաստաղին, ինչու է մոլեկուլների սառեցումը ցրման միջոցով այսօր այդքան «քուլ» համարվում, և ինչպես է դա օգնում բացահայտել քվանտային կառավարվող քիմիայի գաղտնիքները։
Մենք կսկսենք Շրյոդինգերի էլեկտրոնային հավասարման լուծումից, որից հետո կանցնենք գործնական պարապմունքի, որտեղ դուք կհաշվարկեք միջմոլեկուլային փոխազդեցության էներգիան՝ օգտագործելով քվանտային քիմիայի փաթեթները: Այս տվյալների հիման վրա դուք կկառուցեք անալիտիկ պոտենցիալ ընտրված կոմպլեքսի համար և այն կկիրառեք անմիջապես քվանտային ցրման գործընթացներում:
https://forms.gle/F2qF6RbP7F5AE2We6